Դիլիջանը 24 ժամով կջրազրկվի
20.04.2026,
11:23
Դիլիջանն ամբողջությամբ 24 ժամով կջրազրկվի
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Դիլիջանն ամբողջությամբ 24 ժամով կջրազրկվի։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրի մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

