Հայաստանի գետերում հեղեղումների ռիսկ է․ փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության
20.04.2026,
10:54
Գետերում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
«Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն», – նշվում է հաղորդագրության մեջ։

