Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում
16.04.2026,
14:06
Ապրիլի 17–ից Երևանի կենտրոնի որոշ փողոցներում երթևեկությունը կփոխվի
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Ինչպես նաև Ղազար Փարպեցու փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի:

