«Զվարթնոց» օդանավակայանը տեղեկացնում է Իսակովի պողոտայում հնարավոր խցանումների մասին

16.04.2026, 16:21
«Զվարթնոց» օդանավակայանը հայտնել է հնարավոր խցանումների պատճառը
«Զվարթնոց» օդանավակայանը տեղեկացնում է Իսակովի պողոտայում հնարավոր խցանումների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեղեկացնում է, որ դեպի  օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։

Օդանավակայանը հորդորել է նախապես պլանավորել ուղևորությունը և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

«Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։