Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները․ Գոհար Մելոյան

16.04.2026, 13:30
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության մի շարք անդամներ, կին թեկնածու և համակիրներ հինգշաբթի առավոտյան բերման են ենթարկվել
Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները․ Գոհար Մելոյան

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության մի շարք անդամներ, կին թեկնածու և համակիրներ հինգշաբթի առավոտյան բերման են ենթարկվել։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը:

«Կրկին առավոտվանից արշավ է մեր քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ։ Խուզարկություններ են, բերման են ենթարկվել մեր համակիրներ և մեր ցուցակի կին ներկայացուցիչ։ Սա բավականին մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք, բայց մենք արդեն ցույց ենք տվել, ու հայ ժողովուրդն է ցույց տվել, որ յուրաքանչյուր 1 անձի, երբ փորձում եք մեկուսացնել հայրենիքի համար պայքարի ճանապարհից, փոխարենը 10 հոգի համալրում է մեր շարքերը», - նշեց Մելոյանը։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է «Տաշիր Գրուպի» ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից։