Վաղարշյան փողոցի հետիոտնային անցումներից մեկը կապամոնտաժվի. քաղաքապետարան

16.04.2026, 17:37
Ապրիլի 17-ից Վաղարշյան 14/1 հասցեին հարակից Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի
Վաղարշյան փողոցի հետիոտնային անցումներից մեկը կապամոնտաժվի. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 17-ից Վաղարշյան 14/1 հասցեին հարակից Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի:

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։  

«Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր. Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ»,-նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։