Երևանը կնշի Ջազի միջազգային օրը (ՎԻԴԵՈ)

22.04.2026, 10:11
Ապրիլի 30-ին Երևանը կրկին կլցվի ջազի մեղեդիներով. ՎԻԴԵՈ
Երևանը կնշի Ջազի միջազգային օրը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 30-ին Երևանը կրկին կլցվի ջազի մեղեդիներով:

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ջազի ասոցիացիան հրավիրում են բոլոր ցանկացողներին՝ նշելու Ջազի միջազգային օրը՝ Կասկադի Գաֆեսճյան պուրակում կայանալիք բացօթյա համերգին, որը տեղի կունենա ժամը 18:00-ից 23:00-ն:

Ջազի միջազգային օրը (International Jazz Day) ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նշվում է ամեն տարի ապրիլի 30-ին: Տոնը հիմնադրվել է 2011 թ.-ին՝ հայտնի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Հերբի Հենկոկի աջակցությամբ:

Այս օրվա նպատակն է ընդգծել ջազի դերը որպես ազատության, երկխոսության և մշակույթների միջև փոխըմբռնման համընդհանուր լեզու: Ամբողջ աշխարհում այս օրը տեղի են ունենում համերգներ, կրթական ծրագրեր և մշակութային միջոցառումներ, որոնք միավորում են տարբեր երկրների երաժիշտներին և ունկնդիրներին: