Առաջիկայում կտրվի Երևան-Լոնդոն Երևան ուղղության մեկնարկը․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջիկայում կտրվի Երևան-Լոնդոն Երևան չվերթի մեկնարկը։
Այս մասին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարրա Դավիթ Խութադյանն այսօր կայացած կառավարության նիստում։
«Առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի դեպի Բրյուսել։ Սա կլինի արդեն դեպի Բրյուսել երկրորդ-երրորդ ավիաընկերության իրականացվող թռիքչները։ Դեպի Նիդերլանդներ ուղղությամբ նոր թռիքչներ կմեկնարկեն։ Նաև քննարկում ենք «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալն ավելի մեծ ծավալով օգտագործելը», - նշեց Խուդաթյանը ։
Նրա խոսքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհի բացումից և դրան հաջորդած «Շիրակ» օդանավակայան տանող ուղիների վերանորոգումից հետո օրվա որոշ ժամերի Երևանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հասնելը շատ ավելի կարճ է տևում, քան Երևանի «Զվարթնոց» օդանավակայան հասնելը։
«Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պոտեցիալը մեծ է։ Այլ ավիաընկերությունների հետ քննարկում ենք այնտեղից բացի դեպի Լառնակա և Ռուսաստան ուղղություններից, նոր թռիքչներ մեկնարկելու հետ կապված հարցերը», - ասաց Խուդաթյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից չվերթեր են իրականացվել 70 ուղղություններով, իսկ ուղևորահոսքն աճել է՝ հասնելով 5,7 մլն մարդու:
Խուդաթյանը նշեց նաև, որ նախորդ տարի սկսել են իրականացվել չվերթեր նաև շուրջ 10 նոր ուղղություններով։

