Լիմոնադի և շշալցված ջրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

23.04.2026, 12:52
Կասեցվել է Լիմոնադի և շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՖՈՏՈ
Լիմոնադի և շշալցված ջրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Դիլիջանում կասեցվել է Լիմոնադի և շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը։

Անհատ ձեռնարկատ Գայան Հախվերդյանին պատկանող լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասում (Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի բազմաթիվ խախտումներ:

инспекция 

Մասնավորապես՝

- չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

- չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,

- արտադրամասում չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, բնական կամ արհեստական լուսավորվածություն,

- հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, ախտահանվող նյութերից,

- առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չէ այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկերը,

- չի սահմանվել և չի պահպանվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը․

- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

инспекция 

Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար:

 инспекция

Վերահսկիչը սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ:

инспекция


инспекция