Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
23.04.2026,
11:58
Հրապարակվել են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
- «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 02.06.2026 թ.
- «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2026 թ.
- Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»,
- «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 15.06.2026 թ.
- «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» (էսսե) -24.06.2026 թ.
- Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում
- «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
- «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
- «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
- «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 03.06.2026 թ.
- «Մաթեմատիկա» (գրավոր) - 10.06.2026 թ.
- «Հայոց պատմություն» (գրավոր) - 17.06.2026 թ.
- «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
- «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
- «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

