Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 27-ից մայիսի 4-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով (ՖՈՏՈ)

23.04.2026, 12:44
Հայաստանում օդի ջերմաստիճանը ապրիլի 27-ից մայիսի 4-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով․ ՖՈՏՈ
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 27-ից մայիսի 4-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 27-ից մայիսի 4-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով որ կանխատեսումներն արված են՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։

MyCollages (90).jpg

Կենտրոնի կանխատեսմամբ, Երևանում ապրիլի 23-ին կեսօրից հետո, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։ 

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։