«Արմբրոկ»-ը ռեբրենդինգից հետո ներկայանում է որպես ROQ Capital

30.04.2026, 16:18
Ապրիլի 29-ին Երևանում տեղի ունեցավ հայաստանյան ներդրումային ոլորտի համար նշանակալի իրադարձություն
«Արմբրոկ»-ը ռեբրենդինգից հետո ներկայանում է որպես ROQ Capital

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 29-ին Երևանում տեղի ունեցավ հայաստանյան ներդրումային ոլորտի համար նշանակալի իրադարձություն․ ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը հանդես եկավ նոր բրենդի ներքո՝ ROQ Capital։ Ռեբրենդինգի պաշտոնական միջոցառմանը ներկա էին շուրջ 300 գործընկերներ, հաճախորդներ և հյուրեր։

ROQ Armbrok

Տարիների ընթացքում «Արմբրոկ»-ը ձևավորել է վստահելի և երկարաժամկետ գործընկերոջ համբավ, հաճախորդների կայուն բազա և առաջատար դիրք հայկական արժեթղթերի շուկայում։ Այս փորձն ու կուտակված մասնագիտական կապիտալը դարձել են այն հուսալի հիմքը, որի վրա կառուցվել է ընկերության զարգացման, մեծ տրանսֆորմացիայի փուլը։

Армброк ROQ capital

Արագ փոփոխվող աշխարհում այս որոշումը շատ բնական էր, քանի որ ֆինանսական շուկաները դառնում են ավելի ճկուն, ավելի տեխնոլոգիական, ավելի բաց, ձևավորվում է նոր ներդրումային մշակույթ, և «Արմբրոկ»-ը պարզապես չէր կարող հետ մնալ այս միտումներից։

Այստեղ կարևոր է ընդգծելը, որ ընկերությունն ընտրել է ոչ թե պարզապես փոփոխություններին հետևելու, այլ այդ փոփոխությունները ձևավորելու ճանապարհը։

Այս մեծ տրանսֆորմացիայի հիմքում մի պարզ գաղափար է՝ լինել ավելի ժամանակակից, ավելի հասանելի և ավելի գլոբալ գործընկեր մեր հաճախորդների համար։

Այժմ ընկերությունը հանդես է գալիս նոր բրենդով՝  ROQ Capital, որը խորհրդանշում է ուժ, կայունություն և կապիտալի աճի նոր հնարավորություններ։

ROQ Armbrok

Ռեբրենդինգի շրջանակում պահպանվել է ընկերության հիմնական գունային ինքնությունը․ կարմիրը շարունակում է մնալ բրենդի հիմնական գույնը, իսկ շուկաների աճն ու դինամիկան խորհրդանշող ցուլի կերպարը պահպանվել է վիզուալ ինքնության մեջ։ Միևնույն ժամանակ բրենդի վիզուալ լեզուն դարձել է ավելի ժամանակակից, դինամիկ և միջազգային շուկաներին համահունչ։

Ռեբրենդինգի շրջանակում փոփոխություններ են տեղի ունեցել նաև ընկերության խմբի ներսում․ «Արմբրոկ»-ի դուստր ընկերությունը՝ «Գլոքալ» փակ բաժնետիրական ընկերությունը, ևս անվանափոխվել է՝ դառնալով ROQ Funds, և շարունակելու է իրականացնել ֆոնդերի կառավարման գործառույթը՝ զարգացնելով խմբի ակտիվների կառավարման ուղղությունը։

ROQ Armbrok

Ռեբրենդինգի հետ միասին ROQ Capital-ը ներկայացրել է նաև մի շարք կարևոր նորություններ.

• Նոր պաշտոնական կայք

 Գործարկվել է ընկերության նոր, ժամանակակից վեբկայքը՝ roqcapital.am, որտեղ ներկայացված են ընկերության ծառայությունները, շուկայի հնարավորությունները և ոլորտի նորությունները։

• Նոր ներդրումային հավելված

Շուտով կներկայացվի նաև ժամանակակից ROQ Markets հավելվածը, որը հնարավորություն կտա օգտատերերին արագ, հաշված րոպեների ընթացքում բացել ներդրումային հաշիվ և անմիջապես հասանելիություն ստանալ միջազգային ֆինանսական շուկաներին։ Հավելվածը համալրված է արհեստական բանականության (ԱԲ) նորարարական գործիքներով, որոնք օգնում են օգտատերերին կատարել բազմաթիվ գործողություններ ավելի արագ և oգտատիրոջ համար հեշտ և հարմար միջավայրում։ Մի շարք ինտեգրացիաների շնորհիվ օգտատերերը կստանան եզակի առավելություններ՝ արագ հասանելիություն շուկայի տվյալներին, ներդրումային որոշումների օպտիմալացում և ժամանակակից գործիքների աջակցություն, որպեսզի ներդրումների գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև առավել արդյունավետ։

ROQ Armbrok

Նոր բրենդի ներքո ROQ Capital-ի գլխավոր առաքելությունն է առաջարկել միջազգային չափանիշներին համապատասխան ներդրումային ծառայություններ և լինել հուսալի գործընկեր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ներդրողների համար։ Ընկերությունը շարունակում է իր ուղին՝ համադրելով բազմամյա փորձը, նորարարությունը և ռազմավարական մոտեցումը՝ ներդրումային ոլորտում ստեղծելով նոր արժեք։