Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի կիսաջլային մկանի վնասվածք
27.04.2026,
19:28
Ակումբը չի հստակեցրել ֆրանսիացի ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները՝ նշելով միայն, որ սպասում են հետագա զարգացումներին
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․«Ռեալ Մադրիրդի» հարձակվող Կիլիան Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի կիսաջլաային մկանի վնասվածք, հայտնել է ակումբը:
«Այսօր «Ռեալ Մադրիդի» բժշկական ծառայությունների կողմից մեր խաղացող Կիլիան Մբապեի նկատմամբ իրականացված հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտքի կիսաջլային մկանի վնասվածք», - ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Ակումբը չի հստակեցրել ֆրանսիացի ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները՝ նշելով միայն, որ սպասում են հետագա զարգացումներին:
Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղի ժամանակ փոխարինվել էր վնասվածքի պատճառով։

