Ավտովթար՝ Երևանում. բախվել են 53 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը

27.04.2026, 16:01
Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են  53 երթուղին սպասարկող  ավտոբուսն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան
Ավտովթար՝ Երևանում. բախվել են  53 երթուղին սպասարկող  ավտոբուսն ու «Opel»-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է կայքը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։