Աշտարակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթբետոնե էլեկտրասյանը. վարորդը հոսպիտալացվել է

24.04.2026, 09:10
Աշտարակ քաղաքի Վանի հերոսներ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ
Աշտարակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել  երկաթբետոնե էլեկտրասյանը. վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 24-ին, ժամը 02։18-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վանի հերոսներ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ըստ ՓԾ տրամադրած տեղեկատվության, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանի հերոսներ փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթբետոնե էլեկտրասյանը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Վարորդը հոսպիտալացվել է։