«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում երկու մահվան դեպք է գրանցվել․ նախարարությունը պարզաբանում է

27.04.2026, 10:44
Նախարարությունը մեկնաբանել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում գրանցված մահվան դեպքերի մասին տեղեկությունները
«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում երկու մահվան դեպք է գրանցվել․ նախարարությունը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը մեկնաբանել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում գրանցված մահվան դեպքերի մասին տեղեկությունները։

«Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16–ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով», – նշել է Կոստանյանը Facebook–յան իր էջում։

Նա հայտնել է, որ սահմանված ընթացակարգի համաձայն` դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։ 

«Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն», – նշել է Կոստանյանը։