Aeroflot–ը կսկսի իրականացնել Սանկտ Պետերբուրգ–Երևան կանոնավոր չվերթեր

26.04.2026, 11:51
Aeroflot–ը գործարկում է կանոնավոր չվերթեր Սանկտ Պետերբուրգ–Երևան երթուղով
Aeroflot–ը կսկսի իրականացնել Սանկտ Պետերբուրգ–Երևան կանոնավոր չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Aeroflot–ը հունիսի 3–ից գործարկում է կանոնավոր չվերթեր Սանկտ Պետերբուրգ–Երևան երթուղով, հաղորդում է «Պուլկովո» օդանավակայանի Telegram ալիքը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ չորեքշաբթի, ուրբա և կիրակի։ Սանկտ Պետերբուրգից չվերթի մեկնարկը նախատեսված է 20։05–ին, թռիչքի տևողությունը՝ 4 ժամ 10 րոպե։

Aeroflot–ը կդառնա այս երթուղով չվերթեր իրականացնող երրորդ ավիաընկերությունը։ Հիմա Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև չվերթեր են իրականացնում «Ռոսիա» և FlyOne Armenia ավիաընկերությունները, ինչն ապահովում է ամենօրյա հաղորդակցություն։

«Պուլկովո»–ի տվյալներով, դեպի Երևան ուղղությունը օդանավակայանի ամենապահանջված միջազգային ուղղություններից մեկն է։