Նախորդ շաբաթ Երևանի երեք վարչական շրջաններում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը եղել է նորմայից բարձր
26.04.2026,
11:42
Երևանի երեք վարչական շրջաններում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը եղել է նորմայից բարձր
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը 2026թ․–ի ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
- Նոր Նորքում՝ ապրիլի 15-ին,
- Արաբկիրում` ապրիլի 18-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
- Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
- Արաբկիրում` ապրիլի 14-ին և 18-19-ը,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

