Կրակոցների են հնչել Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

26.04.2026, 11:26
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Կրակոցների են հնչել Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա էր ԱՄՆ նախագահը, հրաձգություն է տեղի ունեցել: Պետության առաջին դեմքերը տարհանվել են, միջոցառումը հետաձգվել է մեկ ամսով: Ենթադրյալ հրաձիգը ձերբակալված է, նրա դրդապատճառները դեռևս անհայտ են:

Կրակոցների նմանվող ձայները հնչել են միջոցառման թեժ պահին, հայտնում են BBC-ի թղթակիցները, որոնք այդ պահին գտնվել են Washington Hilton հյուրանոցի ընդունելությունների դահլիճում:

Դրանից հետո Գաղտնի ծառայության աշխատակիցները ներխուժել են դահլիճ: BBC-ի թղթակցի խոսքով՝ գործակալները բղավում էին. «Կրակոցներ են արձակվել»:

Բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջապես տարհանվել են: Նրանց թվում էին Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը:

Ընթրիքի մասնակիցները առաջին կրակոցներից հետո թաքնվել են սեղանների տակ:

«Ես նստած էի ուղիղ ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելի դիմաց, և երբ, ըստ հաղորդումների, հնչեցին կրակոցները, նա արագորեն իր մարմնով ծածկեց ընկերուհուն և ընկավ հատակին», — պատմել է BBC-ի թղթակից Սումի Սոմասկանդան:

Նրա խոսքով՝ մի քանի րոպե անց Գաղտնի ծառայության գործակալը նշան է տվել սենյակի մյուս գործակալներին, որ Պատելը ապահով է և նրա գտնվելու վայրը պարզված է: «Երբ մենք բոլորս սկսեցինք վեր կենալ, Պատելը սկսեց հաղորդագրություններ գրել իր հեռախոսով: Մենք փորձեցինք հարցնել նրան՝ արդյոք նա գիտի, թե ինչ է տեղի ունեցել, բայց նրան անմիջապես տարան», — պատմել է Սոմասկանդան:

Որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպից հետո առաջին հաղորդագրությունն է գրել իր Truth Social սոցիալական ցանցում:

«Վաշինգտոնյան երեկոն հիասքանչ ստացվեց: Գաղտնի ծառայությունը և իրավապահ մարմինները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին: Նրանք գործեցին արագ և համարձակ», — գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ հրաձիգը ձերբակալված է:

Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլյելմին հայտնել է, որ նախագահը, առաջին տիկինը և բոլոր մյուս անձինք, ովքեր գտնվում են Գաղտնի ծառայության պաշտպանության տակ, ապահով են: Նա հավելել է, որ մեկ մարդ, որի վիճակն անհայտ է, ձերբակալված է:

41c81c24-323b-4cd4-a795-fc7d9116f884.jpeg

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը և երկրի առաջին դեմքերը լքել են Washington Hilton-ը, իսկ միջոցառումը հետաձգվել է առնվազն մեկ ամսով:

Ինչպես հայտնում է CNN-ը, իշխանությունները պարզել են ենթադրյալ հրաձիգի ինքնությունը. նա Կալիֆոռնիայից 30-ամյա տղամարդ է:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկածյալը «հարձակվել է Գաղտնի ծառայության պահակակետի վրա», հայտարարել է Կոլումբիայի շրջանի ոստիկանապետ Ջեֆրի Քերոլը:

Քերոլի խոսքով՝ տղամարդը զինված է եղել որսորդական հրացանով, ատրճանակով և մի քանի դանակով:

Ջեֆրի Քերոլը հստակեցրել է, որ կասկածյալը կրակել է Գաղտնի ծառայության գործակալի վրա, սակայն վերջինիս փրկել է զրահաբաճկոնը: Ինքը՝ հրաձիգը, ոստիկանության պնդմամբ, հրազենային վնասվածքներ չի ստացել, բայց տեղափոխվել է տեղի հիվանդանոց՝ հետազոտման համար:

Կոլումբիայի շրջանի ոստիկանապետի խոսքով՝ հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն:

Ավելի ուշ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձերբակալված կասկածյալը «շատ հիվանդ մարդ» էր:

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա միայնակ մարդասպան էր», — ասել է Թրամփը կասկածյալի մասին: «Սրանք խենթեր են: Սրանք խենթեր են, և նրանց հարցերը պետք է լուծել»:

Թրամփը հայտարարել է, որ միջոցառումը կտեղափոխվի ավելի ուշ ժամկետի՝ հավելելով, որ այս իրադարձությունը տրավմատիկ էր առաջին տիկին Մելանյա Թրամփի համար: «Մենք թույլ չենք տա ոչ մեկին զավթել մեր հասարակությունը», — ասել է նա:

ԱՄՆ նախագահը պնդում է, որ ի սկզբանե չէր ցանկանում հեռանալ: «Ես հուսահատ պայքարում էի մնալու համար», — հայտարարել է Թրամփը: Բայց նրան ասել են, որ ըստ արձանագրության՝ պետք է հեռանալ, քանի որ պարզ չէր՝ հրաձիգը միայնակ է եղել, թե ոչ։