Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցումը, հայ մարզիկների փայլուն արդյունքներն ու Tour of Armenia հեծանվային միջազգային մրցաշարի անցկացումը․ շաբաթվա լավ լուրերը

25.04.2026, 11:37
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (ապրիլի 20– 24-ը) լավ լուրերի ընտրանին
Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցումը, հայ մարզիկների փայլուն արդյունքներն ու Tour of Armenia հեծանվային միջազգային մրցաշարի անցկացումը․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (ապրիլի 20– 24-ը) լավ լուրերի ընտրանին։

Այսպես․

Երևանում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը:

Գառնիկ Չոլաքյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր։

Ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի 5-ակի չեմպիոն։

Հայ դպրոցականը բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի միջազգային օլիմպիադայում։

Հայաստանում 2026թ․–ին կանցկացվի Tour of Armenia հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը։

19-ամյա Էմմա Պողոսյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։