Հայ լինելն այնքան մեծ ազդեցություն է ունեցել իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ)

25.04.2026, 09:34
Քիմ Քարդաշյանը Հայաստան այցելությունից լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցի կապակցությամբ․ ՖՈՏՈ
Հայ լինելն այնքան մեծ ազդեցություն է ունեցել իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցի կապակցությամբ։

«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ լինելն այնքան մեծ ազդեցություն է ունեցել այն բանի վրա, թե ինչպես եմ ես տեսնում աշխարհը: Դա իմ ինքնության և իմ դաստիարակության մի մասն է: Ընտանիքիս հետ Հայաստան այցելելն իմ կյանքի ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց կապն իմ արմատների հետ այնպես, որ ես կրում եմ ինձ հետ ամեն օր: Ես աղոթում եմ այսօր հայ համայնքի և ամբողջ աշխարհում տառապող բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավն անտեսված չմնա», – գրել է Քարդաշյանը՝ հրապարակելով լուսանկարներ Հայաստան կատարած այցից։