Արագածոտնում տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը
25.04.2026,
17:41
Ալագյազ բնակավայրում տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Արագածոտնի մարզի Ալագյազ բնակավայրում տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը և աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը:
Ամոյանն ընդգծել է մարզադպրոցի կարևորությունը համայնքի համար:

