Մոսկվայում ձյան առատ տեղումներ են, չվերթեր են հետաձգվում (ՎԻԴԵՈ)

27.04.2026, 10:53
Չվերթեր են հետաձգվում Մոսկվայում ձյան առատ տեղումների հետևանքով․ ՎԻԴԵՈ
Մոսկվայում ձյան առատ տեղումներ են, չվերթեր են հետաձգվում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայում առատ ձյան տեղումներ են։ Մեկ օրում տեղացել է ամսական տեղումների նորմայի կեսը։

«Վնուկովո» օդանավակայանը հետաձգում է չվերթերը ապրիլյան անսպասելի ձյան պատճառով։ Գիշերվա ընթացքում ավելի քան 50 ինքնաթիռ չի կարողացել օդ բարձրանալ վատ եղանակի պատճառով:

Օդանավակայանի մամուլի ծառայությունը նախազգուշացրել է ուղևորներին որոշ չվերթերի տեղափոխման մասին։

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։ «Մոստրանսը» հայտնում է տասնյակ ընկած ծառերի մասին. ճյուղերը չեն դիմանում ձյան ծանրությանը։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտը հորդորել է հնարավորության դեպքում հրաժարվել անձնական մեքենայով երթևեկելուց, հատկապես եթե արդեն տեղադրված են ամառային անվադողեր: