Մայիսի 3–5–ը Երևանում երթևեկի սահմանափակումներ կլինեն․ ՆԳՆ–ն զգուշացնում է

27.04.2026, 10:23
Երևանում մայիսի 3–5–ը փակ կլինեն մի շարք ճանապարհներ․ ՆԳՆ–ն հիշեցնում է
Մայիսի 3–5–ը Երևանում երթևեկի սահմանափակումներ կլինեն․ ՆԳՆ–ն զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։

«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է հաղորդագրության մեջ։