Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

29.04.2026, 10:36
Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։ 

Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում:

Այսօր տեսաուղերձու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում ակտիվորեն պետք է պատրաստվեն մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։

«Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում էլ «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի»,- տեղեկացրել է վարչապետը։