«Դինոզավր» խաղալիքի մեջ հայտնաբերվել են թունավոր նյութեր, տրվել է ոչնչացման հանձնարարական․ կարգավորիչ

29.04.2026, 10:49
Իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր
«Դինոզավր» խաղալիքի մեջ հայտնաբերվել են թունավոր նյութեր, տրվել է ոչնչացման հանձնարարական․ կարգավորիչ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Վազգեն Ամյան Սերյոժայի» ԱՁ-ում, որի արդյունքում վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել, հայտնում են տեսչական մարմին։ 

«Իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը տվել է հանձնարարական՝ նշված անվանմամբ խաղալիքի հետկանչման և ոչնչացման վերաբերյալ։ 

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, որոնք ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքից, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։