Հենրիխ Մխիթարյանն ու «Ինտերը» ժամանակից շուտ նվաճել են Իտալիայի չեմպիոնի տիտղոսը

04.05.2026, 20:41
«Ինտերը» նվաճել է 21-րդ չեմպիոնական տիտղոսը ակումբի պատմության մեջ:
Հենրիխ Մխիթարյանն ու «Ինտերը» ժամանակից շուտ նվաճել են Իտալիայի չեմպիոնի տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միլանի «Ինտերը» Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի տնային խաղում հաղթել է «Պարմային»:

Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Հենրիխ Մխիթարյանը և Մարկուս Թյուրամը, հայտնում է sportbox.ru-ն:

«Ինտերը» վաստակել է 82 միավոր և ժամանակից շուտ դարձել Իտալիայի չեմպիոն: Հաջորդող «Նապոլին» ունի 70 միավոր: «Պարման» 42 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

«Ինտերը» նվաճել է 21-րդ չեմպիոնական տիտղոսը ակումբի պատմության մեջ: