Հայաստանն առաջ է մղում տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածությանն ուղղված նախաձեռնությունները. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն առաջ է մղում տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածությանն ուղղված նախաձեռնությունները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գագաթնաժողովը վերահաստատեց, որ Եվրոպական քաղաքական համայնքը ոչ միայն երկխոսության ձևաչափ է, այլև հարթակ՝ վստահության ամրապնդման և համախոհ գործընկերների հետ ավելի համակարգված և հեռատես եվրոպական օրակարգ ձևավորելու համար», - ասաց Փաշինյանը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ:
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ Երևանում քննարկումները դուրս կգան այս գագաթնաժողովի շրջանակից՝ ձևավորելով հետագա համագործակցությունն ու ընդհանուր ըմբռնումը մայրցամաքում։
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Դրան մասնակցում էին ԵՄ անդամ երկրների, եվրոպական այլ երկրների շուրջ 50 առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված է հետևյալ կերպ․ «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»:

