Զելենսկին խաղաղություն մաղթեց Հայաստանին և Ադրբեջանին, բայց չպատասխանեց Բաքվին ֆոսֆորի հնարավոր մատակարարման մասին լրագրողների հարցին
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մաղթել է Հայաստանին և Ադրբեջանին բացառապես համապարփակ, կայուն խաղաղություն Երևանում այսօր ընթացքում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի շրջանակում ելույթի ժամանակ։
«Առաջին անգամ է 24 տարվա ընթացքում, որ Ուկրաինայի նախագահը այց է կատարում Հայաստան։ Սա իսկապաես նշանակալի փաստ է։ Սա ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը։ Մարտահրավերները հստակ են։ Մենք տեսնում ենք, որ Իրանում պատերազմը շարունակվում է, ելքը դեռ վճռված չէ։ Եվ դա կարող է անկայունության պատճառ դառնալ և բարձրացնել կյանքի արժեքը բոլորի համար», – հայտարարել է Զելենսկին ԵՔՀ գագաթնաժողովի ժամանակ։
Նա կոչ է արել եվրոպական երկրներին համագործակցություն հաստատել էներգետիկայի և անվտանգության ոլորտում և օգնել միմյանց։
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը լրագրողները խնդրել են Զելենսկուն մեկնաբանել ավելի վաղ հնչած մեղադրանքները՝ Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորով ռազմամթերքի հնարավոր փոխանցման վերաբերյալ: Ուկրաինայի նախագահը չի պատասխանել այդ հարցին:
2022 թվականի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել էր, որ Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով ռազմամթերք, որը Բաքվի կողմից կիրառվել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում: Ուկրաինան հերքել էր այդ մեղադրանքները:
2026 թվականին Կիևը և Բաքուն հայտարարեցին անվտանգության և պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացման մասին, այդ թվում՝ հնարավոր համատեղ արտադրությունը:

