«Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Վիեննա (ՎԻԴԵՈ)

04.05.2026, 19:07
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը  պարային տեսանյութ է հրապարակել օդանավակայանից. ՎԻԴԵՈ
«Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Վիեննա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Վիեննա։ Այս մասին նախօրեին հայտնել է Առաջին ալիքը՝ հրապարակելով լուսանկար Զվարթնոց օդանավակայանից։

Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը ևս պարային տեսանյութ է հրապարակել օդանավակայանից։

«Կհանդիպենք Վիեննայում», - տեսանյութին կից գրել է Սիմոնը։

Նշենք, որ Վիեննայում կայանալիք երգի մրցույթում Սիմոնը կներկայանա «Paloma Rumba» երգով։ Նա ելույթ կունենա մայիսի 14–ին «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ 6-րդ համարի ներքո: Եզրափակիչը նախատեսված է մայիսի 16–ին։

«Paloma Rumba»-ն էներգիկ ստեղծագործություն է ազատության, շարժման և սեփական կյանքի ռիթմին հետևելու մասին, որն ընդգծում է կատարողի բեմական խարիզման: