Հայ ծանրորդները 2 փոքր մեդալ են նվաճել Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ ծանրորդները 2 փոքր մեդալ են նվաճել մինչև 71 կգ քաշային կարգում 2026 թ.-ի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։
Այս մասին հայտնում է sportaran-ը։
Նարեկ Գրիգորյանը դարձել է պոկում վարժության փոքր ոսկե մեդալակիր՝ ցույց տալով 144 կգ արդյունք։ Սակայն հրում վարժությունում հայ մարզիկը վնասվածքի պատճառով չի կարողացել գրանցել արդյունք և դուրս է մնացել երկամարտի մեդալների համար պայքարից։
Հայաստանին ևս մեկ մեդալ է բերել Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ 171 կգ արդյունքով։ Երկամարտի հաշվարկում Հովհաննիսյանը հավաքել է 301 կգ և զբաղեցրել չորրորդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով բրոնզե մեդալակրին։

