Վարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

03.05.2026, 19:03
Գյումրու «Շիրակ» ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի. թիմի ղեկավարումը ստանձնել է Վարդան Բիչախչյանը
Վարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գյումրու «Շիրակ» ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի. թիմի ղեկավարումը ստանձնել է Վարդան Բիչախչյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նորանշանակ մարզչի շտաբում կընդգրկվեն Ֆելիքս Խոջոյանը, Տիգրան Դավթյանը, Արտակ Ադամյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը, հաղորդում է armsport–ը։

Նշենք, որ ավելի վաղ ակումբը պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել էր, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել զբաղեցրած պաշտոնից։