Ավտովթար՝ Երևանում. մեքենան մասամբ հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա (ՖՈՏՈ)

04.05.2026, 17:37
Մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, մասամբ հայտնվել արգելապատնեշի վրա և բախվել ծառին. ՖՈՏՈ
Ավտովթար՝ Երևանում. մեքենան մասամբ հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։30-ի սահմաններում Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հատվածում, բուսաբանական այգու դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Տ. Մ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 52-ամյա Ն. Հ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին, մասամբ հայտնվել արգելապատնեշի վրա և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

авария