Սարսափելի ավտովթար՝ Շիրակի մարզում, 21–ամյա վարորդը «ԳԱԶ 2410»–ով բախվել է պարսպին, նրա կյանքը փրկել չի հաջողվել
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտբի Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, փլուզել մի հատված և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

