«ԱՌԿԱ» գործակալության 30–ամյակը, հազվադեպ կադրեր Խոսրովի անտառից և հեծանվային մեծ տոն Հայաստանում․ շաբաթվա լավ լուրերը

02.05.2026, 13:32
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (ապրիլի 27–ից մայիսի 1) լավ լուրերի ընտրանին
«ԱՌԿԱ» գործակալության 30–ամյակը, հազվադեպ կադրեր Խոսրովի անտառից և հեծանվային մեծ տոն Հայաստանում․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (ապրիլի 27–ից մայիսի 1) լավ լուրերի ընտրանին։

Այսպես․

Արագածոտնում տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը։

SCAT ավիաընկերությունը Ակտաու-Երևան-Ակտաու նոր չվերթ է գործարկել։

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։

Պարի միջազգային օրվա առթիվ հայկական պարարվեստի փիլիսոփայության և ավանդույթի պահպանման մասին «Նովոստի-Արմենիա»-ն զրուցել է «Վարը Վարենկ» նախաձեռնության պարուսույց, «Ակօս» ավանդական պարի խմբի ղեկավար Գուրգեն Մելքոնյանի հետ։

Բեզոարյան այծերի մենամարտը․ Խոսրովի անտառը հետաքրքիր կադրեր է հրապարակել։

2026 թվականի մայիսի 1-ին «ԱՌԿԱ» գործակալությունը դարձավ 30 տարեկան։ 30 տարին մեդիայի համար մեծ պատմություն է։

Tour of Armenia․ Հայաստանում սեպտեմբերին հեծանվային միջազգային պրոֆեսիոնալ մրցաշար է անցկացվելու․ այն կընդգրկի Երևանի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի  ճանապարհահատվածները։