SCAT ավիաընկերությունը Ակտաու-Երևան-Ակտաու նոր չվերթ է գործարկել

28.04.2026, 12:49
SCAT ղազախական ավիաընկերությունը գործարկում է Ակտաու – Երևան–Ակտաու նոր չվերթ
SCAT ավիաընկերությունը Ակտաու-Երևան-Ակտաու նոր չվերթ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ SCAT ղազախական ավիաընկերությունը գործարկում է նոր միջազգային երթուղի՝ Ակտաու – Երևան – Ակտաու, հայտնել է ավիաընկերությունը։

«Երևանն ամբողջությամբ մթնոլորտի, համերի և այն էներգիայի մասին է, որին կցանկանաք վերադառնալ նորից ու նորից: Նոր երթուղին նշանակում է նոր հնարավորություններ ճանապարհորդությունների, հանդիպումների և անմոռանալի տպավորությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, Ակտաու – Երևան – Ակտաու ուղղությամբ թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին: 

Ավիատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական կայքում: