Արթուր Ավանեսյանը՝ «Կանդազը», կալանավորվել է

28.04.2026, 10:25
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Կանդազ» մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը, կալանավորվել է 2 ամսով
Արթուր Ավանեսյանը՝ «Կանդազը», կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը, կալանավորվել է 2 ամսով։

Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։

   Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։