Երևան–Մեղրի ճանապարհին մեքենա է այրվել
28.04.2026,
10:43
Opel–ն ամբողջությամբ այրվել է
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 28-ին, ժամը 00։10-ին Վայոց Ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:50-ին: Ավտոմեքենան այրվել է․ տուժածներ չկան:

