Սահմանամերձ Կիրանցում տեղի է ունեցել Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը
02.05.2026,
12:19
Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի է ունեցել Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի է ունեցել Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը։
«2023-ին կառավարության որոշմամբ միջոցներ հատկացվեցին՝ 64 միլիոն դրամ, եկեղեցին վերականգնելու համար, և այսօր տեղի ունեցավ եկեղեցու օծումը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա և Կիրանցի սահմանազատված հատվածում», – հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկա է եղել օծման արարողությանը։
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1888 թ․–ին, սակայն չի գործել 1920–ականներից։

