Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի 19-ամյա մասնակիցը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

06.05.2026, 19:02
ՆԳՆ ծառայողները  հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես»-ի 19-ամյա  վարորդին. ՎԻԴԵՈ
Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի 19-ամյա մասնակիցը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես»-ի 19-ամյա վարորդին, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նշենք որ ապրիլի 23-ին՝ ժամը 12․40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

«Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ», - նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը հայտնել էր, որ «Մերսեդեսը» բախվել է կանգառում կայանված վիճակում գտնվող ուղևորատար ավտոբուսին։