Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդամբ, ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 63 կմ-ին՝ Հարթավան-Քուչակ գյուղերի միջանկյալ ճանապարհահատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտով անցնող երկաթե ջրախողովակի վրա։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

