Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը հայտարարել է, որ Հայաստանում իրեն զգում է «ինչպես տանը»

05.05.2026, 17:35
Հայաստանի- Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը Երևանում լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանում իրեն զգում է «ինչպես տանը»
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը հայտարարել է, որ Հայաստանում իրեն զգում է «ինչպես տանը»

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի-Արմենիա/.Հայաստանի – Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը Երևանում լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանում իրեն զգում է «ինչպես տանը»։

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման ժամկետների մասին՝ Քըլըչն ասել է, որ կոնկրետ տեղեկատվության չի տիրապետում, սակայն քննարկումները շարունակվում են։

«Մենք պատրաստվում ենք բացմանը, ենթակառուցվածքները պատրաստ են, բայց մնում են որոշ հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն տեխնիկական և բյուրոկրատական մակարդակներում», - ասել է Քըլըչը։

Նա նաև հայտարարել է, որ 2022 թվականի օգոստոսից Թուրքիան քաղաքական կամք է դրսևորում սահմանը բացելու ուղղությամբ։

Քըլըչը Երևան է ժամանել նախօրեին՝ Թուրքիայի փոխնախագահի հետ միասին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Մայիսի 5-ին նա մասնակցում է նաև «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովին։