Թաթոյանը հայտարարել է Երևանի տրանսպորտային խնդիրների համալիր լուծման անհրաժեշտության մասին
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Երևանում այլևս պիկ ժամ գոյություն չունի. միշտ և ամենուր խցանումներ են, տեղաշարժվելը դարձել է գլխացավանք:
Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ճանապարհներին խցանված են, իսկ քաղաքային տրանսպորտը՝ գերբեռնված։
«Տրանսպորտային ցանցը կարիք ունի իրատեսական և համալիր լուծման, ներառյալ վերգետնյա մետրոն և վերտիկալ տրանսպորտի համակարգը՝ վերելակային/էլևատորային լուծումներ», - նշել է Թաթոյանը։
Նա նաև հայտարարել է «Մեծ Երևան» ծրագրի իրականացման անհրաժեշտության մասին, որը, նրա խոսքով, թույլ կտա քաղաքի արվարձանները կապել երկաթուղային հաղորդակցությամբ։
«Առաջարկվում է գործարկել Երևան-Զվարթնոց-Էջմիածին պիլոտային ուղղություն», - ասել է Թաթոյանը։
Բացի այդ, Թաթոյանն անհրաժեշտ է համարում ներդնել լուսացույցերի հատուկ համակարգ, որ ուղևորահոսքերի վերլուծության հիման վրա է կառավարվում և ըստ դրա նաև կկառավարվի երթևեկությունը։

