Խոսելու եմ Իրանի նախագահի հետ, Հորմուզի նեղուցը պետք է բացվի բոլոր նավերի համար․ Մակրոն

05.05.2026, 15:46
Նա նշեց, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի բոլոր նավերի համար՝ առանց որևիցե վճարումների և հարկադիր միջոցների
Խոսելու եմ Իրանի նախագահի հետ, Հորմուզի նեղուցը պետք է բացվի բոլոր նավերի համար․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Հորմուզի նեղուցի իրավճակի մասին Ֆրանսիայի դիրքորոշմանը։

«Խոսելու եմ Իրանի նախագահի հետ։ Ֆրանսիան ի սկզբանե նույն դիրքորոշումն ունի․ մենք կոչ ենք անում բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը և դիվանագիտական բանակցությունների մեկնարկին՝ հարգելով տարածաշրջանի բոլոր երկրներին»,- ասաց Մակրոնն այսօր նախագահականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ 

Նա նշեց, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի բոլոր նավերի համար՝ առանց որևիցե վճարումների և հարկադիր միջոցների։ 

«Ցանկացած էսկալացիա բոլոր երկրների և նավերի դեմ սխալ է, որը գալիս է լարվածություն ավելացնելու այս իրավիճակում», - ասաց Ֆրանսիայի նախագահը։