Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին․ Մակրոնը հայերեն գրառմամբ լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդից (ՖՈՏՈ)

05.05.2026, 13:11
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդից և հայերեն գրառում կատարել սոցցանցում. ՖՈՏՈ
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին․ Մակրոնը հայերեն գրառմամբ լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդից և կրկին հայերեն գրառում կատարել սոցցանցում։

«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը», - գրել է Մակրոնը։