Այսօր շուրջ 11 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
05.05.2026,
10:23
Այսօր շուրջ 11–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր շուրջ 11–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր¬» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 5-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի, Եղվարդի Խճուղու, Ալիխանյան Եղբայրների, Հալաբյան 22/1-22/2,24-28, 36,38 զույգ Շենքերի, Մարգարյան 7 Շենքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

