Երևանում մեկնարկել է Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովն անցկացվում է մայիսի 5-ին Երևանում։ Գագաթնաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՀՀ ԱԳՆ-ից, գագաթնաժողովը նվիրված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների և մարդկանց միջև շփումների հարցերին։
Կքննարկվեն նաև Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հարցեր, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև ընթացիկ գլոբալ մարտահրավերները
Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները հիմնված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին։ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ–Հայաստան Գործընկերության խորհրդի նիստում ընդունվել է ԵՄ–Հայաստան գործընկերության ռազմավարական ծրագիրը։

