Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով. Երևանում կլինի +25

06.05.2026, 17:52
Հայաստանի առանձին լեռնային շրջաններում  կլինեն տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով. Երևանում կլինի +25

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ տարածքում`մայիսի 6-ի ցերեկը, 7-9-ը ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ:

Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ըստ տրամադրած տեղեկատվության, մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, մայիսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում մայիսի 6-ի կեսօրից հետո, 7-8-ը, 9-ի ցերեկը, 11-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Մայիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։