Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (ՎԻԴԵՈ)

06.05.2026, 10:17
Ապրիլի 27-ից մայիսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4618 խախտում․ ՎԻԴԵՈ
Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 27-ից մայիսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4618 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 103 ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 153 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 98 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 520, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 41, վարելու ընթացքում ծխելու՝ 536, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 223, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 131 և 1535 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 117-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 108-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

5 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 60 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16124 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 261 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 429, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 100, չամրակապված վարելու՝ 4121, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 339, վարելու ընթացքում ծխելու՝ 798, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 713, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 163, արագության գերազանցման՝ 2833 և 4634 այլ իրավախախտում։

287 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 876-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 332-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 142-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

11 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 42 անձ։