Ռուսաստանի հասցեին Երևանից հնչող սպառնալիքները անհետևանք չեն մնա․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

06.05.2026, 10:39
Երևանից փաստացի սպառնալիքներ են հնչում Ռուսաստանի հասցեին։ Դա անհետևանք չի մնա։ Դիվանագիտության մեջ ոչինչ չի անտեսվում, ամեն ինչ հաշվի է առնվում, հայտարարել է Գրիգորյանը
Ռուսաստանի հասցեին Երևանից հնչող սպառնալիքները անհետևանք չեն մնա․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանի հասցեին անհետևանք չեն մնա, հայտարարել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Գյումրիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Երևանից փաստացի սպառնալիքներ են հնչում Ռուսաստանի հասցեին։ Դա անհետևանք չի մնա։ Դիվանագիտության մեջ ոչինչ չի անտեսվում, ամեն ինչ հաշվի է առնվում, և կարելի է սպասել ցանկացած հետագա գործողությունների», - նշել է Գրիգորյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Զելենսկու երևանյան այցի մասին հարցին։

Նա արկածախնդրություն է անվանել գործող իշխանության քայլերը Արցախի վերաբերյալ, որոնք հանգեցրին դրա ամբողջական կորստին և քաղաքական փլուզմանը։

«Հիմա նրանք նույնպիսի արկածախնդրության են գնում տնտեսական առումով՝ մեր տնտեսությունը դնելով լուրջ հարվածի տակ», - ասել է պատգամավորը։